ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ք․ Երևան 20․05․2019թ․
«Նոր Սերունդ» ՀԿ-ն ընդդեմ ․․․ Առաջիկա դատական նիստերի ժամանակացույց
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ՀՀ դատական տարբեր ատյաններում ունի քննվող քաղաքացիական, վարչական և քրեական գործեր, որոնք կապված են մասնավորապես Կազմակերպության վերաբերյալ զրպարտությունների, պետական մարմինների կողմից գրություններին պատշաճ կարգով չպատասխանելու և Կազմակերպության աշխատակիցներին ու շահառուներին խտրականության, բռնության և գույքային վնաս պատճառելու դեպքերի հետ։
Այսպես, ստորև կարող եք ծանոթանալ առաջիկա դատական նիստերի ժամանակացույցին․
Գործ և նկարագրություն |
Ընթացքի մասին տեղեկատվություն |
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ընդդեմ Հրապարակ օրաթերթի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին հայցադիմում։ |
2019թ․-ի ապրիլի 10-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։ Գործով նախնական դատական նիստ դեռևս չի նշանակվել։ |
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ընդդեմ Գևորգ Պետրոսյանի, «Հանուն ազգային արժեքների պահպանման» ՀԿ-ի, «ՀԱՅՔ» քաղաքացիական նախաձեռնության, «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության գործարար համբավին պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին հայցադիմում։ |
2019թ․-ի ապրիլի 12-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին։ Գործով նախնական դատական նիստ դեռևս չի նշանակվել։ |
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ընդդեմ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ եռօրյա ժամկետում հայցվորի՝ 29.01.2019թ. թիվ NG-02-015-1901 գրությանն ըստ էության պատասխանելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին հայցադիմում։ |
ՀՀ Վարչական դատարանը վարչական գործով հրավիրել է նախնական դատական նիստ 2019թ․-ի հունիսի 04-ին, ժամը 12:20-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում։ |
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի հայցադմումն ընդդեմ Ոստիկանության` պատասխանողին եռօրյա ժամկետում հայցվորի 29.11.2018 թվականի թիվ NG-03-096-1811 գրությանն ըստ էության պատասխանելուն պարտավորեցնելու պահանջի մասին։ |
ՀՀ Վարչական դատարանը նշանակել է վարչական գործով դատաքննություն 2019թ․-ի հունիսի 20-ին։ |
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի շահառու Ժ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով` 2 (երկու) դրվագով։ |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատական քննության հաջորդ նիստը կկայանա 2019թ․-ի մայիսի 31-ին, ժամը 14։00-ին։ |
Ուշադրություն՝
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի շահառու Ա․Ա․-ի, Ս․Պ․-ի և Ա․Ս․-ի նկատմամբ հարուցված քրեական գործով հերթական նիստի օրվա և ժամի վերաբերյալ ծանուցագիր Կազմակերպությունը դեռևս չի ստացել։