Օգոստոսի 23-ին ՆՍՀԿ գրասենյակում տեղի ունեցավ «Առաջին բուժօգնություն» թեմայով դասընթաց։
Դասընթացավար Հմայակ Ավետիսյանը ներկայացրեց հետևյալ թեմաները՝ առաջին բուժօգնության սահմանումներ, կենդանության և մահացության նշաններ, արյունահոսություն, վնասվածքներ, էլեկտրահարում, ջրահեղձություն, այրվածք, կրծքահեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, համաճարակներ։
Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների և հարց ու պատասխանի մթնոլորտում։ Մասնակիցները կարևորեցին նման թեմաներով դասընթացները և նմանատիպ նոր հնարավորությունների հույս հայտնեցին։