infongngo@gmail.com
+374 60 478989

ԾԻԱԾԱՆԻՑ՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ

24 May, 2018

Մասսայական անհնազանդության խաղաղ ցույցերը հանգեցրին հնացած ու կոռումպացված ռեժիմի փլուզմանը: Այն կոչվեց Թավշյա հեղափոխություն, քանի որ մարդիկ ժողովրդավարության աննախադեպ հաղթանակի հասան առանց որևէ կրակոցի: Անհնազանդության գործողությունները փոքրամասնությունների համար պատմական ու շրջադարձային կետ դարձան:

«ԼԳԲՏԻ ակտիվիստները անհնազանդությունների ամենաակտիվ մասնակիցներից էին: Հասարակությունը սկսեց հասկանալ, որ մենք նույնպես հայրենասեր ենք, պայքարում ենք արդարությունը բոլորին հասանելի դարձնելու համար»,- պատմում է ԼԳԲՏԻ ակտիվիստ Արման Սահակյանը:

ԼԳԲՏԻ անձինք Հայաստանում առերեսվում են համատարած նախապաշարմունքի, խարանի ու խտրականության: Այդ պատճառով էլ շատ անհատների համար դժվար էր ընդգրկվել և ձայն բարձրացնել հեղափոխության ժամանակ:

ԱՎԵԼԻ ԱՆՎԱԽ ԵՆՔ

«Մեր համայնքը ավելի անվախ է դարձել: Տրանս անձինք դա ապացուցում էին՝ այլ ցուցարարների հետ փողոցներում անքուն գիշերներ անցկացնելով: Ամենուր սիրալիր մթնոլորտ էր ստեղծվել մի նպատակի շուրջ՝ տապալել կոռումպացված ռեժիմը և նոր Հայաստան կառուցել»:

Հեղափոխությունը դեռևս չի ավարտվել: Նոր կառավարության ռուսամետ ընդդիմադիրները պնդում են, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ը այլասերում են բերում Հայաստան՝ կազմաքանդելու հայ ավանդական ընտանիքները և երկիրը: ԼԳԲՏԻ անձանց խնդիրները դեռևս չափազանց հակասական են, և հիմա օրակարգի փոփոխությունը կախված է նոր կառավարությունից ու մարդու իրավունքների շարժումից:

 

ԸՆԴՈՒՆՎԱԾ ՉԵՆՔ

«Մենք մեր ուժերի ներածին չափով անում ենք ամեն բան՝ մարդու իրավունքների շարժման անբաժանելի մասը դառնալու համար: Մեզ համար չափազանց դժվար է, քանի որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանները դեռևս չեն ընդունում  մեր իրավունքները որպես մարդու իրավունքներ»:

 

Մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունները սատարում են Հայաստանում քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության ձևավորմանը:

«Մենք երախտապարտ ենք աջակցության համար: Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն Հայաստանում հավասարության և ժողովրդավարության տարածման հարցում մեծ դեր ունի»,- ասում է Արման Սահակյանը:

Աղբյուրը՝ Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտե