2019 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցավ «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ ողջ աշխատակազմի ընդհանուր ժողովը, որին ներկա էին ՀԿ գրասենյակային և աութրիչ աշխատողները , դասընթացավարներ և փորձագետներ, ՀԿ-ին ծառայություն մատուցողներ, ինչպես նաև համագործակից ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Ընդհանուր ժողովի բացման խոսքով հանդես եկավ «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիլեյանը։ Նա շատ հակիրճ ներկայացրեց ՀԿ նոր ռազմավարական պլանում ներառված ուղղությունները, որոնց հետևելով՝ կազմակերպությունը պետք է շարժվի առաջիկա հինգ տարիների ընթացքում։
Ֆինանսական հարցերով ՀԿ նախագահի օգնական Արման Սահակյանը ներկայացրեց կազմակերպության 2019թ-ի ֆինանսական հաշվետվությունը։
Ծրագրերի համակարգողներ Արտյոմ Մովսեսյանը, Ալինա Միրզոյանը և Հմայակ Ավետիսյանը ներկայացրին համապատասխանաբար առողջապահական, մարդու իրավունքների և շահերի պաշտպանության և երիտասարդական ծրագրերը, անցնող տարվա ձեռբերումները և գալիք տարում նախատեսված աշխատանքները։
Ժողովի ամփոփումից և հարց ու պատասխանից հետո շնորհակալագրեր ստացան այն աութրիչները , որոնք բարեխիղճ ու արդյունավետ աշխատանք էին ցուցաբերել տարվա ընթացքում, իսկ պատվոգրերի արժանացան այն աութրիչները, որոնք ցուցաբերել էին նաև բարձր կատարողական իրենց աշխատանքներում։
Հանդիպումը անցավ գործընկերային ջերմ ու հաճելի մթնոլորտում։