«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է համագործակցության լրագրողներին, լրագրողական կազմակերպություններին և լրատվամիջոցներին՝ ԼԳԲՏԻ հիմնահարցերին առնչվող թեմաներով լրագրողական նյութեր պատրաստելու , «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գործունեությունը լուսաբանելու և այլ համագործակցության համար։
Լրագրողական հարթակը ստեղծվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։
Նյութերը հրապարակվելու են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի՝ www.ngngo.net կայքում և ֆեյսբուքյան էջում։
Ցանկալի է տվյալ նյութերի հրապարակում և/կամ տարածում նաև այլ կայքերում ու լրատվամիջոցներում։
Լրագրողական նյութերը պետք է վերաբերեն մարդու իրավունքներին, հակախտրականությանը, մասնավորապես՝ ԼԳԲՏԻ անձանց խնդիրներին։
Լրագրողական նյութերը կարող են լինել տարբեր՝ տպագիր, պոդքասթ, վիդեո, մուլտիմեդիա (լոնգրիդ, վեբդոք և այլն) և լրագրողական ժանրում ընդունելի ցանկացած այլ ժամանակակից ձևաչափով:
Գնահատման չափանիշներ
Ներկայացված նյութերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով․
• Համապատասխանություն մրցույթի թեմատիկ ուղվածությանը
• Խնդիրների վերհանում, բացահայտում, հետաքննում և հետևողական լուսաբանում
• Օբյեկտիվություն, հավասարակշռվածություն, փաստերի հավաստի և ճշգրիտ ներկայացում, լրագրողական էթիկայի կանոնների պահպանում
• Նյութի ձևաչափի և մատուցման նորարար/ստեղծարար մոտեցում, նոր մեդիա գործիքների արդյունավետ կիրառում
• Անդրադարձ զգայուն խնդիրներին և խոցելի խմբերի հիմնահարցերին
• Նյութի տեխնիկական որակ
• Զգայական-գեղարվեստական լեզու, կերպարների հուզականություն
• ԼԳԲՏԻ անձանց կոնկրետ խնդիրների հասցեագրում, բացահայտում, հետևողական լուսաբանում։
Հատուկ ուշադրություն կդարձվի համապատասխան գործիքներին տիրապետելուն՝ նյութերը վիզուալ առավել գրավիչ և մատչելի ներկայացնելու համ ար։
Պահանջվող փաստաթղթեր.
Հետաքրքրվելու դեպքում խնդրում ենք լրացնել և ուղարկել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ
Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ahayrapetyan.ngngo@gmail.com էլ-փոստով կամ զանգահարել 060-37-89-89 հեռախոսահամարով։