«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է «ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում և հզորացում» դասընթացին մասնակցելու հրավեր:
Դասընթացի թեմաներն են՝ «Մարդու իրավունքներ», «Ապահով տարածք»:
Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև հունվարի 25-ը:
Դասընթացը տեղի կունենա 2019թ․-ի փետրվարի 14-16-ը։
Կազմակերպչական այլ տեղեկատվություն կտրամադրվեն նախապես ընտրված մասնակիցներին էլ․փոստի միջոցով։
Դասընթացը իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից «Կարողությունների զարգացում և հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում, Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: