infongngo@gmail.com
+374 60 478989

Ծրագրի համակարգողի թափուր աշխատատեղի բաց մրցույթ

24 December, 2018

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է «Առողջության Իրավունք» ծրագրի համակարգողի թափուր աշխատատեղի բաց մրցույթ:  

Պաշտոնի անվանումը` Ծրագրերի համակարգող:

Անմիջական ղեկավար` Ծրագրի ղեկավար:

Սկիզբ` Հունվարի 15, 2019թ
 

ՏևողությունըՄեկ ամիս փորձաշրջանով (երկարացման հեռանկարով)

Հաստիքը՝ ամբողջ դրույք:

Աշխատանքի նկարագրություն.

  • իրականացնել ծրագրի համակարգման ամբողջական աշխատանքները.

  • համակարգել ծրագրի աշխատակազմին և ապահովել թիմային աշխատանք.

  • համակարգել և կազմել հաշվետվություններ՝ ծրագրի զարգացման, առաջընթացի, իրականացման, մոնիթորինգի և գնահատման վերաբերյալ.

  • պատրաստել ծրագրային փաստաթղթեր` ներառյալ հաշվետվություններ, աշխատանքային պլաններ, տեխնիկական փաստաթղթեր.

  • կազմել, հետևել և պարբերաբար թարմացնել ծրագրի աշխատանքային պլանը` հիմնվելով փոփոխման անհրաժեշտությունների և պահանջների վրա.

  • ապահովել ծրագրի տարբեր կոմպոնենտների համապատասխանելիությունն ու փոխլրացումը.

  • ապահովել ներքին և արտաքին հաղորդակցություն` ելենելով ծրագրի պահանջներից.

  • իրականացնել համագործակցություն և ապահովել փոխադարձ կապ այլ հետաքրքրված կառույցների հետ.

  • Կատարել հետազոտություններ, տրամադրել տեղեկատվություն հանրությանը լուսաբանելու համար։

  • Իրականացնել ծրագրի ամբողջական աշխատանքների մշտադիտարկում և գնահատում ծրագրի ղեկավարին ներկայացնել ամենամսյա հաշվետվություններ և զեկույցներ։

  • Իրականացնել ծրագրային հրամանների կազմում։

  • Կազմել և ներկայացնել մշտադիտարկման ցուցակները։

  • Ամիսը մեկ անգամ կազմակերպել աշխատանքային ժողովներ։

  • Ընդունել ծրագրի աշխատակաիցների և/կամ փորձագետների աշխատանքը։

  • Կազմակերպել սեմինարներ, խորհրդատվություններ, քննարկումներ։

  • Իրականացնել շահառուների և մասնակիցների գնահատում և վերլուծություն։

  • Կազմել ծրագրային արձանագրությունները և հաշվետվությունները հայերեն և անգլերեն թարգմանությամբ ներկայացնել ծրագրի ղեկավարի հաստատման։

  • Ժամանակին ներկայացնել արձակուրդային գնացող ծրագրի պայմանագրային աշխատակիցները ցուցակը։

  • Կատարել ամենօրյա աշխատանքային վերահսկողություն ծրագրի աշխատողների հանդեպ։

  • ապահովել կազմակերպության և ծրագրի գույքի խնայողական օգտագործում.

  • իրականացնել տեղային այցեր և մշտադիտարկումներ.

  • «Գործատու»-ի հրահանգներին և ներքին կանոնակարգին համապատասխան իր աշխատանքը կատարել անձամբ, պատշաճ, ազնվորեն և բարեխիղճ՝ համաձայնեցված աշխատաժամանակի ընթացքում.

  • պահպանել իրեն հատկացված գույքը, տեխնիկան և սարքավորումները, ինչպես նաև հետևել «Գործատու»-ի տված աշխատանքային ցուցումներին և գործատուի առաջադրած պայմաներին.

  • պահպանել առողջական, տեխնիկայի անվտանգության, հակահրդեհային պահպանության կանոնները: Հրդեհի առաջացման դեպքում միջոցներ ձեռնարկել նրա դեմ.

  • կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված իր աշխատանքային պարտականությունները` ենթարկվելով ներքին կարգապահական կանոնների պահանջներին.

  • կատարել պաշտոնական հրահանգներով կամ վերադասի /ների/ հրամաններով և կարգադրություններով իր վրա դրված պարտականությունները, ենթարկվել իր անմիջական ղեկավարի օրինաչափ պահանջներին.

  • աշխատանքային օրվա ընթացքում աշխատաժամանակն օգտագործել իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման նպատակով և չկատարել իր աշխատանքային պարտականություններից շեղվող` «Գործատու»-ի, ղեկավար անձանց կողմից իրեն չհանձնարարված այլ աշխատանք.

  • իր պարտականությունների շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, կատարել աշխատանք` ոչ աշխատանքային և տոնական օրերին.

Պահանջվող որակավորում.

  • Բարձրագույն կրթություն

  • Համակարգիչ՝ MS Office, Internet Outlook

  • Տվյալների վերլուծության ունակություն

  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը ցանկալի է)

  • Թիմում աշխատելու ունակություն

  • Լավ հաղորդակցման ունակություններ

  • Ստեղծագործական ջիղ

  • Պատրաստակամություն աշխատելու ըստ գործատուի պահանջների:

Հետաքրքրված անձիք պետք է իրենց ինքնակեսնագրականն ու մոտիվացիոն նամակն (մինչև 150 բառ) ուղարկեն jobngngo@gmail.com հասցեին մինչև 2019 թվականի հունվարի 15 -ը՝ նպատակ դաշտում նշելով «Առողջության Իրավունք ծրագրի համակարգող»: