infongngo@gmail.com
+374 60 478989

Հայերենից ռուսերեն թարգմանչական ծառայություններ իրականացնելու փորձագետի բաց մրցույթ

12 September, 2019

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության իրավունք » ծրագրի շրջանակներում հայտարարում  է փորձագետների բաց մրցույթ՝ իրավական զեկույցը հայերենից ռուսերեն թարգմանելու համար։

Աշխատավայրը`  Երևան

Պաշտոնը`  Թարգմանիչ

Դիմումների վերջնաժամկետ` 14․09․2019թ․

Աշխատանքի նկարագիր՝

  • Համագործակցելով ծրագրի համակարգողի հետ՝ թարգմանել իրավական զեկույցը։
  • Ներկայացնել ՆՍՀԿ-ի և շահառուների շահերը։
  • Ներկայացնել փաստաթղթի թարգմանած վերջնական տարբերակը։

Պահանջվող որակավորումներ՝

  • Իրավաբանական տերմինների իմացություն։
  • Թարգմանչական հմտություններ։
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
  • Գերազանց հաղորդակցական հմտություններ։

Ինչպես դիմել՝

Փորձագետի թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը amirzoyan.ngngo@gmail.com էլ-հասցեին` թեմայի դաշտում  նշելով «Թարգմանիչ»  մինչև 2019թ․-ի սեպտեմբերի 14-ը։