2018 թվականի մարտի 16-17-ին տեղի ունեցավ LIFE 5 արտագնա տեղեկատվական հարթակը, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից «Առողջության Իրավունք» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) կողմից, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերի հաշվին։
LIFE 5 արտագնա տեղեկատվական հարթակի նպատակն է ՏՍՏ և Տրանս* անձանց շրջանում բարձրացնել գիտելիքների մակարդակը առողջության իրավունքի և սեռականության ոլորտում։
Արտագնա տեղեկատվական հարթակի առաջին օրը ՆՍՀԿ իրավաբան և օրվա փորձագետ Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև ՀՀ-ում բժշկական հիմնարկներում բժշկական անձնակազմի ցածր իրավագիտակցության և ԼԳԲՏ+ անձանց առնչվող բժշկական գիտելիքների ցածր մակարդակին, բժշկական անձնակազմի կողմից դրսևորվող խտրական վերաբերմունքին և խտրականության հաղթահարման մեխանիզմներին առնչվող իրավական կարգավորումները: Հանդիպման ողջ ընթացքն ուղեկցվում էր տեսահոլովակների դիտմամբ և գործնական աշխատանքներով:
Առաջին օրը անցկացվեց նաև պլենար նիստ, որին մասնակցում էր Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) ծրագրերի ղեկավար Ելենա Գերմանը տեսազանգի միջոցով, ում մասնակիցները հղեցին ծրագրին և ECOM-ի գործունեությանն առնչվող հարցեր, որոնց վերաբերյալ ստացան սպառիչ պատասխաններ: Ե․ Գերմանը մասնակիցներին ներկայացրեց նաև որոշումներ կայացնելու գործընթացում համայնքների ներգրավվածության կարևորությունն ու նշանակությունը։
Երկրօրդ օրվա թեման էր «Սեռականությունը», որի փորձագետն էր ՆՍՀԿ ծրագրերի օգնական Ալիկ Ուստյանը, ով ներկայացրեց սեռականության բոլոր կոմպոնենտները։ Խոսվեց կենսաբանական սեռի տեսակների, սեռական կողմնորոշման, սեռական ինքնության և վարքագծի մասին։ Ներկայացվեց գենդերը, գենդերային ինքնության տեսակները, գենդերային արտահայտումը և գենդերային դերերը։ Քննարկվեց տրանսգենդերության կոմպոնենտները և հատուկ խմբային աշխատանքի միջոցով մասնակիցներին ներկայացվեց սեռական կողմնորոշման դրսևորումները տրանսգենդերության դեպքում։
Դասընթացն ուղեկցվում էր խմբային աշխատանքների իրականացմամբ, տեսահոլովակների դիտմամբ և քննարկումներով։
LIFE 5 արտագնա տեղեկատվական հարթակի ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայագրեր։
«Առողջության Իրավունք» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) միջոցով, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից:
—————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Հակիրճ տեղեկատվություն՝
ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամ. անգլերեն
Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիա (ECOM).: ռուսերեն և անգլերեն
«Առողջության իրավունք» տարածաշրջանային ծրագիր.: ռուսերեն և անգլերեն