Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկում է LIFE-6 արտագնա տեղեկատվական հարթակը:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության Իրավունք» ծրագրի շրջանակներում ՏՍՏ և Տրանս* համայնքների ներկայացուցիչների համար կազմակերպում է «Առողջության իրավունք և ՏՍՏ ու Տրանս* համայնքների ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը որոշումների կայացման գործընթացում» թեմայով երկօրյա արտագնա հանդիպում:
Հանդիպման նպատակն է ՏՍՏ և Տրանս* համայնքների ներկայացուցիչների շրջանում բարձրացնել սեռականության և առողջության իրավունքի վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, ինչպես նաև նպաստել համայնքների ներգրավվածությանը ՄԻԱՎ-ին հակազդման ազգային մարմիններում:
Երբ՝ հունիսի 15-16, 2018 թ.
Որտեղ՝ Վայրի և այլ կազմակերպչական հարցերի մասին համապարփակ տեղեկատվությունը կներկայացվի հավելյալ նամակով ընտրված մասնակիցներին:
Հանդիպման աշխատանքային լեզուն հայերենն է:
Մասնակցությունն անվճար է։ Հանդիպման ընթացքում հյուրանոցում կացության, ճանապարհածախսի և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը:
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ստորև կցված ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2018 թ.-ի մայիսի 31-ը:
Մանրամասների համար խնդրում ենք դիմել «Առողջության Իրավունք» ծրագրի ՏՍՏ համայնքի մոբիլիզանցող Էմիլ Ավետիսյանին (msmmobilizerngngo@gmail.com) կամ զանգահարել +374 60 478989:
Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար: