2018 թվականի հունիսի 28-29 տեղի ունեցավ «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում իրականացվող ԼԱՅՖ-6 արտագնա տեղեկատվական հարթակը, որն այս անգամ նախատեսված էր Տրանս սկսնակ ակտիվիստների համար:
ԼԱՅՖ-6 արտագնա տեղեկատվական հարթակի նպատակն է Տրանս համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել սեռականության և առողջության իրավունքի վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, ինչպես նաև նպաստել համայնքների ներգրավվածությանը ՄԻԱՎ-ին հակազդման ազգային մարմիններում:
«Առողջության իրավունք» ծրագրի համակարգող Արտյոմ Մովսեսյանը, ողջունելով մասնակիցներին ներկայացրեց ծրագրի նպատակն ու խնդիրները, իրականացված և իրականացվելիք գործողությունները, ինչպես նաև ԼԱՅՖ արտագնա տեղեկատվական հարթակի նպատակները:
Տեղեկատվական հարթակի առաջին օրը սեռականության փորձագետ Ալիկ Ուստյանը ներկայացրեց «Սեռականության սահմանումը և բաղադրիչները», «Կենսաբանական սեռ», «Սեռային ինքնություն և սեռական վարքագիծ», «Սեռական կողմնորոշում և նրա տեսակները», «Գենդեր և նրա տեսակները», «Գենդերային արտահայտում», «Գենդերային դերեր», «Գենդերային կարծրատիպեր», «Տրանսգենդերություն» տրանսգենդերության կոմպոնենտները» «Սեռական կողմնորոշման դրսևորումները տրանսգենդեր անձանց դեպքում» թեմաները։
Առաջին օրն անցկացվեց նաև Պլենար նիստ, որին հրավիրված փորձագետներն են Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցիայի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Մաքսիմ Կասյանչուկը և «Առաքելություն արևելք» ՄՕԿ մոնիթորինգի և գնահատման մասնագետ Սոնա Օրբելյանը:
Պլենար նիստի փորձագետները մասնակիցների հետ զրուցեցին տրանս համայնքի ներկայացուցիչների դերի մասին համայնքի զարգացման գործընթացում:
Հատկանշական է նաև, որ Մաքսիմ Կասյանչուկն իր խոսքում նշեց, որ Հայաստանում սա իր առաջին անմիջական շփումն էր տրանս սեքս աշխատողների հետ:
Արտագնա տեղեկատվական հարթակի երկրորդ օրը ՆՍՀԿ իրավաբան, «Առողջության իրավունք» ծրագրի Իրավական խոչընդոտների հաղթահարման մասնագետ Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև ՀՀ բժշկական հիմնարկներում բժշկական անձնակազմի ցածր իրավագիտակցության և ԼԳԲՏ+ անձանց առնչվող բժշկական գիտելիքների ցածր մակարդակին, բժշկական անձնակազմի կողմից դրսևորվող խտրական վերաբերմունքին և խտրականության հաղթահարման մեխանիզմներին առնչվող իրավական կարգավորումները: Հանդիպման ողջ ընթացքն ուղեկցվում էր տեսահոլովակների դիտմամբ և գործնական աշխատանքներով:
ԼԱՅՖ-6 արտագնա տեղեկտավական հարթակի ավարտին մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր:
.
«Առողջության իրավունք» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) միջոցով, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից: