Հունվարի 24-26-ը «Հաջողակ ուղի» երիտասարդական նախաձեռնության կողմից Վանաձոր քաղաքում իրականացվեց ԼԱՅՖ առաջնորդների դպրոցը։
Ծրագրը նախատեսված էր ՀՀ մարզերի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ երիտասարդների համար:
Ծրագրի ընթացքում երիտասարդները hնարավորություն ունեցան ]անոթանալու առաջնորդության թեմային, զարգացնելու հաղորդակցման հմտություններն ու ծանոթանալու ոչ բռնի հաղորդակցման մեթոդներին: Եռօրյա ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան ինչպես լսել, ծանոթանալ թեմաների հետ, այնպես էլ տարբեր պրակտիկ վարժությունների միջոցով կիրառել սովորած հմտությունները:
Ծրագիրը իրականացվել է «Հաջողակ ուղի» նախաձեռնության կողմից, որը ֆինանսավորել է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն Բավարիայի երիտասարդական խորհուրդի (BJR) ֆոնդերի հաշվին։