2018 թվականի հոկտեմբերի 29-30-ին տեղի ունեցավ «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում իրականացվող ԼԱՅՖ-7 արտագնա տեղեկատվական հարթակը, որն այս անգամ նախատեսված էր միայն ՏՍՏ սկսնակ ակտիվիստների համար:
ԼԱՅՖ-7 արտագնա տեղեկատվական հարթակի նպատակն է ՏՍՏ համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել սեռականության և առողջության իրավունքի վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, ինչպես նաև նպաստել համայնքների ներգրավվածությանը ՄԻԱՎ-ին հակազդման ազգային մարմիններում:
Առաջին օրը սեռականության փորձագետ Ալիկ Ուստյանը հանգամանալից ներկայացրեց «Սեռականություն» թեման։ Մասնակիցները մեծ ոգևորությամբ ընդունեցին թեման, բազմաթիվ հարցեր հնչեցին, որոնք ստացան իրենց գրիտ պատասխանները հենց փորձագետից։
Արտագնա տեղեկատվական հարթակի երկրորդ օրը ՆՍՀԿ իրավաբան, «Առողջության իրավունք» ծրագրի Իրավական խոչընդոտների հաղթահարման մասնագետ Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև ՀՀ բժշկական հիմնարկներում բժշկական անձնակազմի ցածր իրավագիտակցության և ԼԳԲՏ+ անձանց առնչվող բժշկական գիտելիքների ցածր մակարդակին, բժշկական անձնակազմի կողմից դրսևորվող խտրական վերաբերմունքին և խտրականության հաղթահարման մեխանիզմներին առնչվող իրավական կարգավորումները: Ինչպես նաև ներկայացվեց ՄԻԱՎ-ով ապրող անձանց առնչվող իրավունքներն ու պարտավորությունները։
Հանդիպման ողջ ընթացքն ուղեկցվում էր տեսահոլովակների դիտմամբ և գործնական աշխատանքներով, կարծիքների փոխանակմամբ, հարցուպատասխանով, ինչը նպաստեց դասընթացի կիրառական նպատակների իրագործմանը։
ԼԱՅՖ-7 արտագնա տեղեկտավական հարթակի ավարտին մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր:
.
«Առողջության իրավունք» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) միջոցով, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից: