infongngo@gmail.com
+374 60 478989

Մասնակիցների կանչ

07 March, 2018

Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկում է LIFE-5 արտագնա տեղեկատվական հարթակը:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության Իրավունք» ծրագրի շրջանակներում ՏՍՏ և Տրանս* համայնքների ներկայացուցիչների համար կազմակերպում է «Առողջության իրավունք և ՏՍՏ ու Տրանս* համայնքների ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը որոշումների կայացման գործընթացում» թեմայով երկօրյա արտագնա հանդիպում:

Հանդիպման նպատակն է ՏՍՏ և Տրանս* համայնքների ներկայացուցիչների շրջանում բարձրացնել սեռականության և առողջության իրավունքի վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, ինչպես նաև նպաստել համայնքների ներգրավվածությանը ՄԻԱՎ-ին հակազդման ազգային մարմիններում:

Երբ՝ մարտի 16-17, 2018 թ.

Որտեղ՝ Վայրի և այլ կազմակերպչական հարցերի մասին համապարփակ տեղեկատվությունը կներկայացվի հավելյալ նամակով ընտրված մասնակիցներին:

Հանդիպման աշխատանքային լեզուն հայերենն է:
Մասնակցությունն անվճար է։ Հանդիպման ընթացքում հյուրանոցում կացության, ճանապարհածախսի և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը:

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ստորև կցված ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2018 թ.-ի մարտի 10-ը:

Մանրամասների համար խնդրում ենք դիմել «Առողջության Իրավունք» ծրագրի ՏՍՏ համայնքի մոբիլիզանցող Էմիլ Ավետիսյանին (msmmobilizerngngo@gmail.com) կամ զանգահարել +374 60 478989:

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար: