2019թ․-ի սեպտեմբերի 9-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ էր այցելել ԱՄՆ-ում գործող «Հավասարություն Հայաստան» կազմակերպության նախագահ Արմեն Աբելյանը։
Հանդիպման ընթացքում Ա․ Աբելյանը ծանոթացավ կազմակերպության ընթացիկ ծրագրերին և ՀԿ թիմի հետ։ Ա․ Աբելյանը շատ ոգևորված էր իմանալով, թե ՆՍՀԿ-ի կողմից ինչպիսի աշխատանքներ են տարվում Հայաստանում մարդու իրավունքների, խոցելի խմբերի իրավունքների պաշտպսնության, ՄԻԱՎ-ի կանխարգելման, համայքների հզորացման և շահերի պաշտպանության ոլորտներում։ Նա խոստացավ անել հնարավորը աջակցելու և ՆՍՀԿ գործունեությունն ավելի հրապարակային դարձնելու համար, ինչպես նաև քննարկվեցին կազմակերպությունների միջև համագործակցության ուղիները։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կարևորում է նմանատիպ այցերը և շնորհակալություն է հայտնում «Հավասարություն Հայաստան» կազմակերպությանը՝ ի դեմս նախագահ Արմեն Աբելյանի այցելության և աջակցական խոսքերի համար։