2019 թվականի օգոստոսի 30-31-ը Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ «MSMIT գործիքի օգտագործումը» դասընթացը, որը վարեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ, ՄԻԱՎ փորձագետ և MSMIT գործիքի դասընթացավարների դասընթաց անցած Սերգեյ Գաբրիելյանը։ Դասընթացը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ –ի կողմից «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) կողմից։
Դասընթացի առաջին օրը հրավիրված մասնակիցները ծանոթացան առողջության պահպանման ուղղված միջոցառումների ցանկին, ՄԻԱՎ վիրուսին և ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերին։ Օրը անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում․ մասնակիցները ներկայացրին իրենց և իրենց կազմակերպությունների փորձը ՄԻԱՎ-ի կանխարգելման գործում։
Մասնակիցների հետ քննարկումների արդյունքում ՀԿ ծրագրային աշխատող, սեռականության փորձագետ, դասընթացավար Հմայակ Ավետիսյանը օրը ավարտեց «Սեռականություն» թեմայով դասընթացով։ Մասնակիցները համալրեցին իրենց գիտելիքները թեմայի շուրջ։
Դասընթացի երկրորդ օրը մասնակիցները ծանոթացան արդեն մշակված MSMIT փաթեթին, քննարկումների և բանավեճերի արդյունքում համալրեցին փաթեթը և հանդես եկան նոր առաջարկություններով։
Դասընթացի ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին և հույս հայտնեցին նոր հնարավորությունների։