2018 թ.-ի հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը, «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ալինա Միրզոյանը մասնակցեց Գերմանիայի Բարատալ քաղաքում՝ «djo-գերմանական երիտասարդությունը Եվրոպայում» կազմակերպության և Գերմանիայի ռուսալեզու երիտասարդության JunOst e.V. միության կողմից կազմակերպված ամառային ակադեմիային:
Բարատալը վայր է, որտեղ սկսում ես հավատալ հրաշքների, որտեղ էական չէ դու մասնագիտությամբ բժիշկ ես, հոգեբան, իրավաբան, թե երաժիշտ, որտեղ էական չէ ազգությունը, սեռը և դավանանքը: Սա ճամբար է, որը լեցուն է սիրով, հարգանքով ու հանգստությամբ: Այստեղ, մարդիկ մաքսիմալ իրական են, համարձակ և հոգատար: Ստեղծագործությամբ ու էներգիայով լեցուն 7 օր, որոնք անցնում են մի ակնթարթի պես, որտեղ մասնակցում ես բազմաբնույթ ու բազմաբովանդակ սեմինարների, նորովի բացահայտում ինքդ քեզ ու քեզ շրջապատող աշխարհը։
Մեր մասնակիցը ակադեմիայից վերադարձավ մեծ տպավորություններով և լավ հիշողություններով, նոր լավ ընկերներով, զինված նորանոր հմտություններով և հիանալի փորձառությամբ։