infongngo@gmail.com
+374 60 478989

2020 թվականի հունվար 24-26 «Դարբասի երիտասարդական կենտրոն»-ը նախաձեռնել էր կարողությունների զարգացման եռօրյա ծրագիր

26 February, 2020

2020 թվականի հունվար 24-26 «Դարբասի երիտասարդական կենտրոն»-ը նախաձեռնել էր կարողությունների զարգացման եռօրյա ծրագիր։ Ծրագրին մասնակցում էին դարբասաբնակ 12 երիտասարդներ  Մասնակիցներ հնարավորություն ունեցան ներկա լինելու մի քանի դասընթացների, որոնց թեմաները հենց իրենք էին առաջարկել։

1-ին օրը Դավիթ Ամիրյան խոսեց մի քանի համակագչային ծրագրերից։ 2-րդ օրը Կարինե Նահապետյանը ներկայացրեց հայ ժամանակակից գրողներին։ Մի փոքրիկ պատմվածք մասնակիցները վերլուծեցին  և դասընթացի ավարտին  ստացան ժամանակակից հայ գրողների գրքերից։ 3-րդ օրը վեր հանեցին մի քանի համայնքային խնդիրներ և փորձեցին այդ խնդիրներին լուծումներ մտածել, դրանից բացի խոսեցին մի քանի ՍՁ-ների մասին, որոնք ինչ-որ բան են փոխել իրենց համայնքում։ Օրվա ավարտին մասնակիցները ստացան հավաստագրերի և պլանավորեցին իրենց հետագա անելիքները։

Ծրագիրը իրականացվել է «Դարբասի երիտասարդական կենտրոն» նախաձեռնության կողմից, որը ֆինանսավորել է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն Բավարիայի երիտասարդական խորհուրդի (BJR) ֆոնդերի հաշվին։