Փորձագետի բաց մրցույթ Ռազմավարական պլանավորման համար։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ռազմավարական պլանավորում իրականացնելու համար հայտարարում է փորձագետի բաց մրցույթ:
Պաշտոնը` ռազմավարական պլանավորման փորձագետ
Հայտարարության սկիզբը` 21.06.2019թ.
Դիմումների վերջնաժամկետ` 30.06.2019թ.
Նպատակ՝
ՆՍՀԿ թիմի, շահառու խմբերի ներկայացուցիչների և փորձագետների համատեղ աշխատանքի միջոցով մշակել և կազմել ՆՍՀԿ-ի ռազմավարությունը և ռազմավարական կարևորություն ունեցող փաստաթղթերը։
Աշխատանքի նկարագրություն՝
1. ՀԿ-ի գործունեության և փաստաթղթերի ուսումնասիրություն
2. Աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ ՆՍՀԿ թիմի հետ
3. ՆՍՀԿ ռազմավարական պլանի մշակում
Պահանջվող որակավորումներն ու հմտությունները.
• Աշխատանքային փորձ նշված ոլորտում
• Փաստաթղթերի կազմման և մշակման հմտություններ
• Քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կառույցների հետ աշխատանքային փորձ
• Գերազանց հաղորդակցական հմտություններ
Անգլերենի ռուսերենի վարժ իմացությունը և համապատասխան ոլորտում բարձրագույն կրթության առկայությունը կդիտվի որպես առավելություն։
Ինչպես դիմել․
Փորձագետի թափուր պաշտոնին դիմելու համար՝ խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄուՄԸ , մինչև 2019թ.-ի հունիսի 30-ը: