infongngo@gmail.com
+374 60 478989

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

08 July, 2019

Փորձագետների բաց մրցույթ   «Խարանի և խտրականության արգելք» թեմայով  դասընթացի համար

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության իրավունք » ծրագրի շրջանակներում հայտարարում  է փորձագետների բաց մրցույթ պետաշխատողների և բուժաշխատողների շրջանում «Խարանի և խտրականության արգելք» թեմայով դասընթաց անցկացնելու համար:

Տևողությունը` հուլիսի 24-25, 2019թ

Աշխատավայրը`  Երևան

Պաշտոնը`  «Խարանի և խտրականության արգելք» թեմայով  փորձագետ թեմայով

Դիմումների վերջնաժամկետ` 11․07․19թ

Դասընթացի նպատակն է

պետաշխատողների և բուժաշխատողների ներկայացուցիչների իրազեկության բարձրացումը և համագործակցության հաստատումը  խոցելի խմբերի հանդեպ խարանի և խտրականության արգելքի  հարցերում

Աշխատանքի նկարագիր

• Համագործակցելով ծրագրի համակարգողի հետ՝ մշակել   «Խարանի և խտրականության արգելք»  թեմայով դասընթացի մոդուլ, որը պետք է օգտագործվի դասընթացի ժամանակ:

• Մանրամասն ներկայացնել  «Խարանի և խտրականության արգելք »  թեման՝  իր բոլոր կոմպոնենտներով։

• Մոդուլը պետք է ներկայացվի PowerPoint ձևաչափով, ներառի թեմայի վերաբերյալ տեսական գիտելիքների և գործնական աշխատանքների բաժիններ:

Պահանջվող որակավորումներ.

• «Խարանի և խտրականության արգելք »  թեմաներով դասընթացավարի փորձ

• Ծրագրի թիրախային խմբերի շրջանում մարդու իրավունքները խթանելու պատրաստակամություն

• Գերազանց հաղորդակցական հմտություններ

Ինչպես դիմել․

Փորձագետի թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը amirzoyan.ngngo@gmail.com էլ-հասցեին` թեմայի դաշտում նշելով «Խարանի և խտրականության արգելք »  թեմայով փորձագետ մինչև 2019թ․-ի հուլիսի 11ը։