«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Կարողությունների զարգացում և հզորացում ՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում ՔՀԿ ներկայացուցիչների շրջանում դասընթաց անցկացնելու համար հայտարարում է «Հանրային խոսքի հմտություններ», «Ինչպե՞ս աշխատել լրատվամիջոցների հետ: Հանրային կապեր», «Ռազմավարության մշակում», «ՀԿ-ներ- ապահով տարածք խոցելի խմբերի համար» թեմաներով փորձագետների բաց մրցույթ:
Տևողությունը` օգոստոսի 1-4, 2018թ․
Պաշտոնը` «Հանրային խոսքի հմտություններ» թեմայով փորձագետ
«Ինչպե՞ս աշխատել լրատվամիջոցների հետ: Հանրային կապեր» թեմայով փորձագետ
«Ռազմավարության մշակում» թեմայով փորձագետ
«ՀԿ-ներ՝ ապահով տարածք խոցելի խմբերի համար» թեմայով փորձագետ
Հայտարարության սկիզբը` 16.07.2018թ.
Դիմումների վերջնաժամկետ`25.07.2018թ.
Դասընթացի նպատակն է․
ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում և հզորացում «Հանրային խոսքի հմտություններ», «Ինչպե՞ս աշխատել լրատվամիջոցների հետ: Հանրային կապեր», «Ռազմավարության մշակում», «ՀԿ-ներ- ապահով տարածք խոցելի խմբերի համար» թեմաներով թեմայով, ինչը կնպաստի հետագայում ԼԳԲՏԻ համայնքի հետ աշխատելիս գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման հետևանքով խարանի և խտրականության, ատելության խոսքի նվազեցմանը, ավելի պրոֆեսիոնալ մոտեցմանը։
Աշխատանքի նկարագրություն.
• Համագործակցելով ծրագրի համակարգողի հետ՝ մշակել «ՔՀԿ-ների հզորացում» թեմայով դասընթացի մոդուլ, որը պետք է օգտագործվի դասընթացի ժամանակ:
• Մանրամասն ներկայացնել «ՔՀԿ-ների հզորացում» դասընթացի թեմաներից մեկը կամ մի քանիսը իր բոլոր կոմպոնենտներով։
• Մոդուլը պետք է ներկայացվի PowerPoint ձևաչափով, ներառի թեմայի վերաբերյալ տեսական գիտելիքների և գործնական աշխատանքների բաժիններ:
Ինչպես դիմել․
«ՔՀԿ-ների հզորացում» թեմայով փորձագետների թափուր պաշտոնին դիմելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը logisticassistantngngo@gmail.com էլ. հասցեին մինչև 2018թ.-ի հուլիսի 25-ը՝ նշելով թեման, որը ցանկանում եք ներկայացնել: