Փորձագետների բաց մրցույթ «Մոնիթորինգ և հաշվետվողականություն» թեմայով դասընթացի համար:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Կարողությունների զարգացում և հազորացում ՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում ԼԳԲՏ ներկայացուցիչների շրջանում դասընթաց անցկացնելու համար հայտարարում է «Մոնիթորինգ և հաշվետվողականություն» թեմայով փորձագետի բաց մրցույթ:
Տևողությունը` հուլիսի 24-27, 2018թ․
Պաշտոնը` «Մոնիթորինգ և մոնիթարինգի գործիքներ» թեմայով փորձագետ
«Զեկույց գրելու հմտություններ» թեմայով փորձագետ
«Ստվերային զեկույցներ» թեմայով փորձագետ
«Ո՞ր կառույցներին և կազմակերպություններին ներկայացնել զեկույցներ» թեմայով փորձագետ
Հաշվետու է Ծրագրի համակարգողին
Հայտարարության սկիզբը` 09.07.2018թ.
Դիմումների վերջնաժամկետ` 15.07.2018թ.
Փորձագետները պատասխանատու են ԼԳԲՏ անձանց շրջանում «Մոնիթորինգ և մոնիթարինգի գործիքներ», «Զեկույց գրելու հմտություններ», «Ստվերային զեկույցներ», «Ո՞ր կառույցներին և կազմակերպություններին ներկայացնել զեկույցներ» թեմաներով դասընթացներ իրականացնելու համար:
Դասընթացների նպատակն է․
ԼԳԲՏ ներկայացուցիչների կարողությունների զարգացում շրջանում «Մոնիթորինգ և մոնիթարինգի գործիքներ», «Զեկույց գրելու հմտություններ», «Ստվերային զեկույցներ», «Ո՞ր կառույցներին և կազմակերպություններին ներկայացնել զեկույցներ» թեմաներով, ինչը կնպաստի հետագայում ԼԳԲՏԻ համայնքի հետ աշխատելիս գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման հետևանքով խարանի և խտրականության, ՀՀ ԶԼՄ-ներում առկա ատելության խոսքի նվազեցմանը և ավելի պրոֆեսիոնալ մոտեցմանը։
Աշխատանքի նկարագրություն.
• Համագործակցելով ծրագրի համակարգողի հետ՝ մշակել «Մոնիթորինգ և հաշվետվողականություն» թեմայով դասընթացի մոդուլ, որը պետք է օգտագործվի դասընթացի ժամանակ:
• Մանրամասն ներկայացնել «Մոնիթորինգ և հաշվետվողականություն» թեման իր բոլոր կոմպոնենտներով։
• Մոդուլը պետք է ներկայացվի PowerPoint ձևաչափով, ներառի թեմայի վերաբերյալ տեսական գիտելիքների և գործնական աշխատանքների բաժիններ:
Ինչպես դիմել․
«Մոնիթորինգ և հաշվետվողականություն» փորձագետների թափուր պաշտոնին դիմելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը logisticassistantngngo@gmail.com էլ-հասցեին մինչև 2018թ.-ի հուլիսի 15-ը` նշելով թեման: