infongngo@gmail.com
+374 60 478989

ՏՍՏ և տրանս անձանց շրջանում կարիքների գնահատման փորձագետների բաց մրցույթ

24 August, 2018

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում  հայտարարում է ՏՍՏ և տրանս անձանց շրջանում կարիքների գնահատման փորձագետների բաց մրցույթ:

 

Տևողությունը`          պայմանագրային       

Աշխատավայրը`       Հայաստան, Ք. Երևան       

Պաշտոնը`                 1) Միջազգային փորձագետ

                                   2) Տեղական փորձագետ

                                   3) Համայնքային փորձագետ

 Հաշվետու է`                                Ծրագրի համակարգողին

Հայտարարության ակիզբը`         Օգոստոսի 24, 2018թ.

Դիմումների վերջնաժամկետ`     Սեպտեմբերի 15, 2018թ.

Աշխատանքի նկարագրություն.

  • Համագործակցելով միմյանց հետ`  կատարել ուսումնասիրություններ IBBS-ում (ՄԻԱՎ-ի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտություն) ներգրավված աշխատակիցների շրջանում, ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել ծրագրի անցկացման ընթացքում ծագած խնդիրները, բացերը և առանձնահատկությունները:
  • Իրականացնել ծրագրի ընթացքում հետազոտություններին մասնակցած շահառուներից (ՏՍՏ և Տրանս) կազմված 2 ֆոկուս խումբ քննարկումներ` հասկանալու հետազոտությունների ընթացքում ծագած խնդիրները, բացերն ու առանձնահատությունները:
  • Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կազմել զեկույց` ներառելով բոլոր այն առաջարկները, բողոքներն ու պահանջները, որոնք միտված կլինեն բարելավելու IBBS-ի հետագա աշխատանքները:

Պահանջվող որակավորումներ.

  • Զեկույցներ կազմելու հմտություններ,
  • Ուսումնասիրություններ և հարցազրույցներ իրականացնելու փորձ,
  • ԼԳԲՏ համայնքի հետ աշխատելու փորձ կամ պատրաստակամություն,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Կրթությունը սոցիոլագիայի կամ հոգեբանության ոլորտում կդիտվի որպես առավելություն:

Բոլոր հետաքրքրված անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրականներն ուղարկել jobngngo@gmail.com էլ.հասցեով` թեման նշելով Փորձագետ:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգել՝ +374 60 487979, +374 60 378989:

 

«Առողջության իրավունք» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) միջոցով, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից: