infongngo@gmail.com
+374 60 478989

ՍՈՑԳՈՎԱԶԴԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

22 August, 2018

 «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է 3 սոցգովազդի պատրաստման և նկարահանման մրցույթ «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի ՏՍՏ և ԼԳԲՏԻ անձանց շրջանում» ծրագրի շրջանակներում, հետևյալ թեմաներով՝

  • «ՄԻԱՎ-ի կանխարգելում և թեստավորման կարևորություն»
  • «Ռիսկային սեռական վարքագիծ»
  • «ՄԻԱՎ դրական կարգավիճակ»

Կարող են դիմել անհատներ, անկախ ստեղծագործական խմբեր եւ կազմակերպություններ։

Մանրամասների համար խնդրում ենք ներբեռնել կից  ներկայացված գնային առաջարկների լրացման թերթիկը։

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ։ Ստորագրված և/կամ կնքված գնային առաջարկները խնդրում ենք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին՝  amirzoyan.ngngo@gmail.com

Հայտերն ընդունվում են մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 10-ը, ժամը 12։00-ը։

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել վերոնշյալ էլեկտրոնային հասցեի միջոցով կամ զանգահարելով 060-47-89-89 հեռախոսահամարին:

 

«ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի ՏՍՏ և ԼԳԲՏԻ անձանց շրջանում» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից,  Էլթոն Ջոնի ՝ ՁԻԱՀ-ի դեմ  պայքարի  հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։