Աութրիչ աշխատողների թափուր աշխատատեղի բաց մրցույթ
07 March, 2018
«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը հայտարարում է աութրիչ աշխատողների թափուր աշխատատեղի բաց մրցույթ «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելումն ու տեղեկացվածության մակարդակի բարձրացումը ՏՍՏ-ների և Տրանս* անձանց շրջանում Շիրակի, Լոռու մարզերում և Երևան քաղաքում» ծրագրի շրջանակներում:
Տևողությունը` 1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով
Աշխատավայրը` Հայաստան, ք. Երևան
Պաշտոնը` Աութրիչ աշխատող
Սկիզբը` 01.04.2018թ.
Հաշվետու է Ծրագրի համակարգողին
Դիմումների վերջնաժամկետ` 23.03.2018թ.
Այս պաշտոնի հիմնական գործառույթները ներառում են բայց չեն սահմանափակվում հետևյալով` շահառուների հայտնաբերում, առաջնային խորհրդատվության տրամադրում շահառուներին, գործավարություն, հանդիպումների և սեմինարների կազմակերպում:
Պարտականություններ՝
- Հայտնաբերել հավանական շահառուներին
- Տրամադրել խորհրդատվություն անվտանգ սեռական հարաբերությունների եւ վարքագծի, ինչպես նաև պահպանակների և քսանյութերի օգտագործման վերաբերյալ:
- Շահառուներին տրամադրել պահպանակներ, լուբրիկանտներ և կրթատեղեկատվական նյութեր. Կազմակերպել և իրականացնել փոխօգնության խմբեր ու հանդիպումներ շահառուների հետ:
- Շահառուներին տրամադրել տեղեկատվություն կամավոր խորհրդատվության և հետազոտության ծառայությունների վերաբերյալ, ուղղորդել օգտվելու ԿԽՀ ծառայություններից, անհրաժեշտության դեպքում ուղեկցել:
- Իրականացնել աութրիչ աշխատանք մարդաշատ վայրերում:
- Թիրախային խմբերի հետ իրականացնել միջոցառումներ, քննարկումներ
- Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, ներկայացնել կազմակերպված միջոցառումների և թիրախ խմբերի հետ շփման արդյունքները:
- Վերադասին տրամադրել աշխատանքի մասին ամսական հաշվետվություն համաձայն պահանջների
- Պատվիրատուի կողմից կազմակերպված դասընթացների և այլ միջոցառումների ժամանակ ապահովել շահառուների մասնակցություն:
- Պահպանել շահառուի և նրա հետ տարված աշխատանքի, կատարված աշխատանքների հաշվետվությունների, այդ թվում շահառուներին բաժանված պարագաների և նյութերի քանակի մասին գաղտնիությունը:
- Իրականացնել տեղային այցեր և մշտադիտարկումներ համաձայն Պատվիրատուի հրամանի:
- Պատվիրատուի հրահանգներին և ներքին կանոնակարգին համապատասխան իր աշխատանքը կատարել անձամբ, պատշաճ, ազնվորեն և բարեխիղճ՝ համաձայնեցված աշխատաժամանակի ընթացքում:
- Պատվիրատուի պահանջով վերջինիս տրամադրել մատուցվող Ծառայությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:
- Կատարել այլ համապատասխան պարտականություններ ըստ պահանջի:
Պահանջվող որակավորում`
- Աութրիչ աշխատանքների փորձ
- ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացության առկայությունը ցանկալի է
- Համակարգիչ` MS Office, Internet Outlook
- Տվյալների վերլուծության ունակություն
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը խրախուսվում է
- Թիմում աշխատելու ունակություններ
- Լավ հաղորդակցման ունակություններ
- Ստեղծագործական ջիղ
- Պատրաստակամություն աշխատելու ըստ գործատուի պահանջների
Ցանկացողները պետք է իրենց ինքնակենսագրականները հայերեն տարբերակով ուղարկեն jobngngo@gmail.com էլ. հասցեին մինչև 2018թ.-ի մարտի 23-ը` նպատակ դաշտում նշելով «Աութրիչ» բառը: