+374 60 478989

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն իրականացրեց «Նոր սերնդի քաղլրագրողների պատրաստման» ծրագիրը

12 March, 2020

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն իրականացրեց «Նոր սերնդի քաղլրագրողների պատրաստման» ծրագիրը։ Հայաստանի հյուսիսային երեք մարզերը (Լոռի, Տավուշ, Շիրակ) ներկայացնող 21 երիտասարդ մասնակցեցին լրագրության և քաղլրագրության, տեսա-լուսանկարահանման դասընթացների։

Յուրաքանչյուր նոր նյութը յուրացնելու համար աշխատանքային հանդիպման երիտասարդ մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց ստացած գիտելիքները գործնականում կիրառելու։

Դասընթացներից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան սեփական լրագրողական, քաղլրագրողական, ֆոտո, վիդեո կամ մուլտմեդիա նախագծերը իրենց համայնքներում իրականացնելու։

 

Ծրագիրը իրականացվել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից, որի ընթացքում ստեղծված մեդիա նյութերի հեղինակների հոնորարների տրամադրումը ֆինանսավորել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Բավարիայի երիտասարդական խորհուրդի (BJR) ֆոնդերի հաշվին։