infongngo@gmail.com
+374 60 478989

Խմբի աշխատանքը հերթական անգամ խոչընդոտվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում

28 August, 2018

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների Խմբի անդամները 2018թ. հուլիսի 31-ին այցելել են ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:

Այցելության ժամանակ դիտորդները ցանկացել են հանդիպել կալանավորված անձինք Ռոբերտ Քոչարյանին և Մանվել Գրիգորյանին: Սակայն քրեակատարողական հիմնարկի պետը չի թույլատրել հանդիպել` պատճառաբանելով, որ քննիչի կողմից առկա է արգելանք՝ նշված անձանց հետ տեսակցությունները արգելելու վերաբերյալ:

2018թ. օգոստոսի 6-ին Խումբը թիվ 18-61 ընթացիկ հաշվետվությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ առաջարկելով Խմբի առաքելության նկատմամբ դիրքորոշումը կիրառել նախկին կարգով և այդ հիմքով չխոչընդոտել աշխատանքները:

2018 թ.-ի օգոստոսի 23-ին ՀՀ արդարադատության նախարարությունից Խմբին հայտնել են, որ քննիչի որոշման հիման վրա Ռ․ Քոչարյանին և Մ․ Գրիգորյանին տեսակցելն արգելելու ուղղությամբ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի վարչակազմի գործողություններն իրավաչափ են և բխում են ՀՀ օրենսդրության պահանջներից՝ հետևյալ հիմնավորումներով՝

ԱՎԵԼԻՆ ԱՅՍՏԵՂ