«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն 14.08.2018թ.-ին քաղաքացի Մ.Տ.-ից ստացել է տեղեկատվություն այն մասին, որ առավոտյան, ժամը 5:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բեյրութ փողոցի մոտակայքում 6 անձանց է մոտեցել զինված երիտասարդ և սպառնացել վերջիններիս կյանքին և առողջությանը վնաս պատճառել: Տվյալ անձինք վախենալով փախել են դեպի Շիրակ հյուրանոց, ներս մտել և թաքնվել: Զինված երիտասարդը հետևել է նրանց: Արդյունքում անձանց դուրս են հանել հյուրանոցից: Նրանք դիմել են Կենտրոնի ոստիկանության բաժին և ներկայացրել իրավիճակը: Նրանց են մոտեցել նաև այլ երկու երիտասարդ, որոնք վիճաբանության մեջ են մտել ոստիկանության մոտակայքում գտնվող ծաղկավաճառների, ապա նաև ոստիկանների հետ: Քաշքշուկի արդյունքում վնասվածքներ են ստացել ոչ միայն ՀՀ ոստիկանության աշխատակիցները, այլ նաև նշված երիտասարդները (կից տես նկարները): ԱՎԵԼԻՆ ԱՅՍՏԵՂ