infongngo@gmail.com
+374 60 478989

Ամառային ակադեմիա Բարետալում (Գերմանիա)

01 June, 2018

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն փնտրում է 1 մասնակցի միջազգային երիտասարդական ամառային ակադեմիայի համար:

Ակադեմիան անցկացվելու է Գերմանիայի Բարետալ քաղաքում, 28.07.2018-04.08.2018

Ակադեմիայի հիմնական նպատակը երիտասարդության ստեղծագործական զարգացումն է տարբեր ուղղություններով՝ թատրոն, լուսանկարչություն, անիմացիա, երաժշտություն, պար և շատ ուրիշ ոլորտներ: Անցկացվելու են վարպետության դասեր, որոնց մասնակիցները գրանցվում են՝ ըստ իրենց հետաքրքրությունների, ակադեմիայի սկզբում:

Ակադեմիայի ընթացքում մասնակիցները կծանոթանան Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի և այլ երկրների երիտասարդների հետ:

Այստեղ ձեզ սպասում է հետաքրքիր  ծրագիր, էքսկուրսիոն օր, երեկոյան միջոցառումներ, դիսկոտեկ, կիթառի երեկոներ, խարույկ… և շատ ուրիշ հետաքրքիր ու զվարճալի միջոցառումներ:

Մասնակիցների տարիքը՝ 18-35:

Աշխատանքային լեզուն՝ ռուսերեն:

Ճանապարհածախսը մասնակցի հաշվին, մնացած ծախսերը հոգում է կազմակերպիչը:

Դիմելու համար խնդրում ենք Ձեր ինքնակեսագրականն ուղարկել youthdepngngo@gmail.com էլ-հասցեին, մինչև հունիսի 5-ը: