Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան/ մարտի 24/ ընդառաջ, «Տուբերկուլոզը Եվ Ես» ՀԿ-ն կազմակերպեց «Մենք և Մեր գործունեությունը» խորագրով հանդիպում Տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային կենտրոնի բուժանձնակազմի մասնակցությամբ։
Հանդիպմանը ոլորտի շահագրգիռ կազմակերպություններից մի քանիսը ներկայացրեցին իրենց կազմակերպությունների գործունեության շրջանակները, թիրախ խումբը, ծառայությունները և այլ, ինչը նպատակ էր հետապնդում, որպեսզի պետական բժշկական հաստատության և հասարակական կազմակերպությունների միջև ավելի փոխներգործող մթնոլորտ ստեղծվի:
Հանդիպման ընթացքում կազմակերպությունները բուժաշխատողներին փոխանցեցին նաև իրենց կազմակերպությունների տեղեկատունները: