2019թ․-ի մարտի 15-ին Դրական մարդկանց հայկական ցանց ՀԿ-ում տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության և համայնքահեն կազմակերպությունների ներկայացուցիչներից ձևավորված խորհրդակցական խորհուրդի երկրորդ աշխատանքային հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին և հստակեցվեցին խորհդակցական խորհրդի կանոնադրության դրույթներն ու կետերը, ինչպես նաև ՄԻԱՎ-ին առնչվող օրենքի նախագիծը։
Հանդիպումն անցավ բուռն քննարկումների և խորհուրդի արդյունավետ գործունեությանը միտված բազմաթիվ առաջարկների խանդավառ մթնոլորտում՝ մինչև հաջորդ հանդիպումը կանոնադրության փաստաթղթի միասնական մշակման աշխատանք կատարելու նպատակադրվածությամբ և հաջորդ ամսվա ընթացքում հանդիպելու և հետագա անելիքները քննարկելու ակնկալիքով։
Խորհրդակցական խորհուրդը ստեղծվել է «Նոր Սերունդ » Մարդասիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) ֆինանսական աջակցությամբ, ՁԻԱՀ-ի, Տուբերկուլյոզի և Մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերի հաշվին։