«Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ LIFE 9 ակտիվիստների վերապատրաստման դասընթացը։
Դասընթացի նպատակն է ակտիվիստների ծանոթացումը կամավորական աշխատանքին ու թե ինչպես հենց իրենք կարող են նպաստել ՀՀ֊ում ՄԻԱՎ֊ի կանխարգելմանը։ Եռօրյա դասընթացի ընթացքում առաջադեմ ակտիվիստները ծանոթացան հետևյալ թեմաներին՝
Վերոնշյալ թեմաների շրջնականերում մասնակիցները քննարկեցին, թե ո՞րն է կամավորների դերն ու նշանակությունը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մարտահրավերին դիմակայության գործում, ի՞նչ գիտեն ՄԻԱՎ-ի մասին մասնակիցները, Ի՞նչ է ՁԻԱՀ-ը, ովքե՞ր են առավել ռիսկի ենթարկված խմբերը, կանխարգելման բաղադրիչը, ՀՀ օրենսդրությունն ու քաղաքականությունը, կամավորների ներգրավման երեք-ոսպնյակի մեթոդը, կամավորների ներգրավվածությունը որպես շահառուներ, գործընկերներ և առաջնորդներ, ծառայությունների մատուցման երեք մեթոդները։
Դասընթացը կրելու է շարունակական բնույթ, վերապատրաստված մասնակիցները հնարավորություն են ստանալու վարելու դասընթացներ, իրենց ստացած գիտելիքներով կիսվելու կամավորական աշխատանքում ներգրավվել ցանկացեղ այլ ակտիվիստների շրջանում, ինչպես նաև ակտիվ մասնակցություն են ունենալու ՄԻԱՎ֊ին հակազդմանն ուղղված կամավորական գործում ։ Դասընթացի փորձագետն էր Գլոբալ հիմնադրամի ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի Միջոցառումների համակարգման հանձնաժողովի «Համայնքային ներգրավվածության, մարդու իրավունքների և գենդերային հավասարության» աշխատանքային խմբի համակարգող Մարիամ Մուրադյանը։
«Առողջության իրավունք» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) միջոցով, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից: