Հանդուրժողականության ակադեմիա, Դիմումների վերջնաժամկետը մինչեվ հուլիսի 14-ը
10 July, 2019
Սիրելի ընկերներ, հրավիրում ենք ձեզ մասը դառնալու «Հանդուրժողականության ակադեմիային»՝ միջմշակութային երկխոսության զարգացման և անհանդուրժողականության դեմ պայքարի ծրագրին։
«Հանդուրժողականության ակադեմիան» տեղի կունենա 2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 8-ը:
Անցկացման վայրը․ Մյունխեն և Մյունխենի արվարձաններից ք․ Զեյեսհաուպտ (Seeshaupt),Գերմանիա։
Ծրագրին մասնակցում են երիտասարդական աշխատողներ և ակտիվիստներ Գերմանիայից, Լատվիայից, Չեխիայից, Բելառուսից և Հայաստանից։ Յուրաքանչյուր երկրից մենք ակնկալում ենք 8 մասնակից։
«Հանդուրժողականության ակադեմիայի» ընթացքում դուք հնարավորություն կունենաք․
- ծանոթանալ խտրականության թեմայով աշխատանքի կրեատիվ մեթոդներին։
- այցելելու տարատեսակ ստեղծագործական վարպետության դասերի: Կայցելենք վարպետության դասերի (ստվերային թատրոն (Ելենա Շտուկ- Բոժկո / Բելառուս), լուսանկարչություն (Եկատերինա Պոնոմարենկո / Գերմանիա), ստեղծագործական արհեստանոց (Ելենա Բոնդար / Գերմանիա), անիմացիա (Օլեսյա Շուկինա / Ֆրանսիա, պլաստիկ թատրոն (Իգոր Շուգալեև / Բելառուս)։
- հետաքրքիր սեմինարներ,դասախոսություններ և քննարկումներ։
- իմանալ ժամանակակից աշխարհում խտրականության և անհավասարության տարբեր պատճառների, տեսակների և հիմքերի մասին:
- մասնակցել հետաքրքիր էքսկուրսիոն ծրագրին և ձեռք բերել նոր ընկերներ։
Ծրագրի նպատակները․
- երիտասարդների միջև հանդուրժողականության և միջմշակութային երկխոսության զարգացում։
- միջմշակութային կրթության և խտրականության ու անհավասարության դեմ պայքարի մեթոդների մշակում և ընդունում։
- տարբեր երկրների մասնակիցների միջև համագործակցության զարգացում:
Ծրագրի աշխատանքային լեզուն ռուսերենն է։
Ո՞վ կարող է մասնակցել․
Երիտասարդական աշխատողները և ակտիվիստները, որոնք․
- Հետաքրքրված են ծրագրի թեմայով կամ հանդիսացել են նմանատիպ ծրագրերի մասնակից/ կազմակերպիչ։
- Հանդիսանում են ծրագրին մասնակցող երկրի բնակիչ։
- 18-35 տարեկան են (ըստ պայմանավորվածության տարիքային սանդղակը կրող է տատանվել)։
Ֆինանսական պայմաններ․
- Կազմակերպիչները լիովին հոգում են մասնակցի կեցության, սննդի և ապահովագրության ծախսերը։
- Ուշադրություն՝ ճանապարհածախսը հոգում են մասնակիցները։
- Դիմելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հուլիսի 14-ը լրացնել հայտադիմումը և կցել համապատասխան փաստաթղթերը։