infongngo@gmail.com
+374 60 478989

Հաջողությամբ ավարտվեց «ՏնաՇեն» զարգացման ծրագիրը Արմավիրի մարզի Շենիկ գյուղում

26 February, 2020

Ծրագիրը միտված էր Արմավիրի մարզի Շենիկ գյուղի  երիտասարդների համար  ոչ ֆորմալ կրթության ստեղծմանը տարբեր դասընթացների, քննարկումների, ֆիլմերի դիտումների և հետաքրքիր մարդկանց հետ փորձի փոխանակման միջոցով:

 «ՏնաՇեն»-ում տեղի ունեցան քննարկումներ առաջնորդություն, թիմային աշխատանք, խտրականություն և հավասարություն, կամավորություն և ակտիվիզմ թեմաներով: Փորձեցինք կատարել համայնքի կարիքի գնահատում, առանձնացնել ամենաէական խնդիրները, գտնել դրանց  հնարավոր լուծումները:

Ունեցանք նաև մոտիվացնող հանդիպումներ տարբեր ոլորտներից հրավիրված խոսնակների հետ, ովքեր իրենց փորձը կիսեցին մեր մասնակիցների հետ և ծանոթացրին նոր հնարավորությունների:

 Ծրագրի ավարտից հետո, մեր տնաշենցիները իրենց համայնքային զարգացման ծրագրով հանդես կգան համայնքապետարանում և կփորձեն հասնել խնդիրների լուծմանը:

Ծրագիրը իրականացվել է «Շենիկի ակտիվ երիտասարդներ» նախաձեռնության կողմից, որը ֆինանսավորել է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն Բավարիայի երիտասարդական խորհուրդի (BJR) ֆոնդերի հաշվին։