infongngo@gmail.com
+374 60 478989

Դասընթաց՝ ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում

17 September, 2018

2018 թվականի սեպտեմբերի 11-ին մեկնարկեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից կազմակերպված վեցօրյա սեմինարը՝ ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում մարդու իրավունքների, հանրային խոսքի հմտությունների, մոնիթորինգի և հաշվետվողականության ոլորտներում։

Դասընթացի առաջին օրվա դասընթացավար Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց խարանի և խտրականության կանխարգելում, ատելության խոսք թեմաները։

Երկրորդ օրվա առաջին կեսը նվիրված էր ՄԻԵԴ և դիմելու ընթացակարգը թեմային, որը կրկին վարեց Անահիտ Մկրտչյանը, իսկ օրը շարունակեց Արա Ղարագյոզյանը՝ պատմելով խոշտանգումների մասին ։

Դասընթացի հաջորդ երկու օրերին դասընթացավար Հմայակ Ավետիսյանը ներկայացրեց երկուական թեմա՝ հանրային խոսքի հմտություններ, զանգվածային լրատվություն և հանրային կապեր, ռազմավարական պլանավորում, ապահով տարածք խոցելի խմբերի համար։

Դասընթացի եզրափակիչ հատվածը նվիրված էր  ծրագրային մոնիթորինգի և հաշվետվողականության թեմաներին, որոնք ներկայացրեց Լևոն Բարսեղյանը։

Դասընթացը հագեցած էր ինտերակտիվ խաղ-վարժանքներով, տեսական և գործնական մասերի համադրությամբ։