infongngo@gmail.com
+374 60 478989

Եռօրյա դասընթաց Խտրականության արգելք հանուն ժողովրդավար հասարակության

26 November, 2018

2018 թվականի նոյեմբերի 22-24-ը տեղի ունեցավ ՀՀ համայնքապետարանների և զբաղվածության տարածքային կենտրոնների ներկայացուցիչների համար նախատեսված «Խտրականության արգելք հանուն ժողովրդավար հասարակության» եռօրյա դասընթացը «ԼԳԲՏԻ անձանց իրավունքների խթանում հայաստանյան հասարակությունում» ծրագրի շրջանակներում։

Դասընթացի առաջին օրվա թեման էր «Խարանի և խտրականության կանխարգելումը», որի շրջանակներում դասընթացավար Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց «Խտրականության արգելքը միջազգային և ներպետական իրավական

փաստաթղթերում», «Խտրականության կատեգորիաները, որոշակի հատկանիշներ», «Խտրականության դեմ

իրավունքում ապացուցողական հարցերը», «Խտրականության դրսևորումը բռնության միջոցով» թեմաները։

Դասընթացի երկրորդ օրվա «Խոսքի ազատություն- ատելության խոսք»  թեմայի շրջանակներում ներկայացվեց և քննարկվեց, թե « Ի՞նչ է խոսքի ազատությունը: Ի՞նչ է ատելության խոսքը: Ինչպե՞ս տարբերել խոսքի

ազատության իրացումն ատելության խոսքից», «Ատելության խոսքի համար պատասխանատվության գործող

մեխանիզմները», «Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա ազատությունների ու իրավունքների անքակտելի

հիմք», «Վիրավորանք և զրպարտություն», «Ատելության խոսքն առցանց տիրույթում»։

Դասընթացի երրորդ օրվա թեման էր «Մարդու իրավունքներ»-ը, որի շրջանակներում փորձագետ Անահիտ Չիլինգարյանը ներկայացրեց «Մարդու իրավունքների հասկացությունը, ծագումն ու սերունդները», «Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմները», «Տեղական ինքնակառավարման մարմինների դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում» թեմաները։

Դասընթացին ներկայացվող բոլոր նյութերն ուղեկցվեցին տեսահոլովակների դիտումներով և ինտերակտիվ

վարժանքներով, որոնց միջոցով մասնակիցներն առավել դյուրին ընկալեցին մատուցվող թեման:

Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ: