infongngo@gmail.com
+374 60 478989

ՍԵՄԻՆԱՐ ՎԱՐԺԱՆՔ ՔՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

30 January, 2020

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է մրցույթ «ՔՀԿ ներկայացուցիչների հզորացում» երկօրյա սեմինար-վարժանքին մասնակցելու համար։

Նպատակը

Զարգացնել ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունները Ծրագրերի մշակման և կառավարման, մոնիթորինգի և հաշվետվողականության ոլորտներում, զարգացնել ավելի զգայուն և պրոֆեսիոնալ մոտեցում խոցելի խմբերի հիմնահարցերում։

Տևողությունը

Սեմինար-վարժանքը բաղկացած է երկօրյա մեկ դասընթացից։

Դասընթացը տեղի կունենա 2020թ․-ի մարտի 05-06-ին:

Դասընթացի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝

Ծրագրերի մշակում և կառավարում

Մոնիթորինգ

Հաշվետվողականություն 

Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև գործնական հանձնարարություններ և խորհրդատվություն: Դասընթացը կարող է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ի հետ հետագա համագործակցության սկիզբ հանդիսանալ։

Մասնակիցների տեղափոխումը կազմակերպվելու է Երևանից դեպի դասընթացի իրականացման վայրը։

Դասընթացն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։

Ինչպես դիմել

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2020 թ.-ի փետրվարի 24-ը՝ ընտրելով ծրագրի անվանումն ու դասընթացի թեման՝ ՔՀԿ ներկայացուցիչների հզորացում։

Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ: