infongngo@gmail.com
+374 60 478989

«ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ» ԴԱՍԸՆԹԱՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

17 September, 2019

Սիրով տեղեկացնում ենք, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպում է եռօրյա արտագնա դասընթաց նախատեսված ԶԼՄ ներկայացուցիչների համար։

Հանդիպման նպատակն է  զարգացնել ԶԼՄ ներկայացուցի կարողությունները մարդու իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի կանխարգելման ոլորտում։

Դասընթացի թեմաներն են՝

Ատելության խոսք, խոսքի ազատություն

Խարան և խտրականություն,

Դատական համակարգի մշտադիտարկում։

Ե՞րբ՝  հոկտեմբերի 3-5, 2019 թ.

Որտե՞ղ՝ Վայրի և այլ կազմակերպչական հարցերի մասին համապարփակ տեղեկատվությունը կներկայացվի ընտրված մասնակիցներին հավելյալ նամակով:

Հանդիպման աշխատանքային լեզուն  հայերենն է:
Մասնակցությունն անվճար է։ Երևանից տեղափոխումը դեպի դասընթացի վայր․ ինչպես նաև հյուրանոցում կացության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը:

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2019 թ.-ի սեպտեմբերի 20-ը՝ ծրագրի անունը նշելով «ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ» դասընթացի անվանումը:

Հարցերի համար կարող եք դիմել՝ նամակ գրելով հետևյալ էլ․ հասցեին՝ amirzoyan.ngngo@gmail.com կամ զանգել +374 60 478989 հեռախոսահամարին:

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար:

Դասընթացը կազմակերպվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։