«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության Իրավունք» ծրագրի շրջանակներում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպում է դասընթաց սեռավարակների վերաբերյալ։
Դասընթացի նպատակն է համայնքի ներկայացուցիչերին տեղեկացնել սեռավարակների, դրանց կանխարգելման, սեռական առողջ և ապահով վարքագծի վերաբերյալ ։
Դասընթացը վարելու է բժիշկ-մաշկավեներաբան Հովհաննես Հովհաննիսյանը։
Ե՞րբ՝ հունիս, հուլիս, 2019 թ. (օրերը նախապես կհամաձայնեցվեն բոլոր գրանցված մասնակիցների հետ)
Որտե՞ղ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակ
Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել ԱՅՍՏԵՂ մինչև 2019 թ.-ի հունիսի 3-ը ներառյալ։
Մանրամասների համար խնդրում ենք դիմել «Առողջության Իրավունք» ծրագրի համայնքի մոբիլիզանցող Էմիլ Ավետիսյանին (eavetisyan.ngngo@gmail.com ) կամ զանգել +374 60 478989 հեռախոսահամարին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Դասընթացը նախատեսված է միայն 16 և բարձր տարիքի անձանց համար։