2019թ․-ի հոկտեմբերի 8-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ «Մենք և մեր իրավունքները» թեմայով հերթական դասընթաց-քննարկումը։
Դասընթացին մասնկացեցին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները և համախոհ անձինք։
Դասընթացը վարեց Մոսկվայում իրավաբանական համալսարանում կրթություն ստացած, մագիստրոս,ՀՀ փաստաբանների պալատի կողմից որակավորված փաստաբան Արմինե Հակոբյանը ,ով առաջին անգամ էր համագործակցում «Նոր Սերունդ» ՀԿ-ի հետ ։
Դասընթաց-քննարկման թեմաներն էին՝ աշխատանքային իրավունք, սեփականության իրավունք,կրթության իրավունք, առողջության պահմպանման իրավունք։
Դասընթացը անցավ բուռն քննարկումով, հարց ու պատասխանով, մասնակիցները տվեցին իրենց հուզող հարցերը և ստացան բավարար պատասխաններ։
Դասընթացի նպատակն էր ԼԳԲՏ համայնքի շրջանում իրազեկվածության բարցրաձումը և ընդհանուր նոր համագործակցության եզրեր գտնելը։