infongngo@gmail.com
+374 60 478989

ԱՄՆ-ում իրավաբանական կրթություն ստանալու մասին դասընթաց

05 April, 2018

«Նոր սերունդ»  Մարդասիրական ՀԿ-ն սիրով հրավիրում է  ԱՄՆ-ում իրավաբանական կրթությամբ  հետաքրքրված  անձանց մասնակցելու ԱՄՆ-ի իրավաբանական դպրոցների և կրթության հնարավորությունների վերաբերյալ դասընթացին:

Սեմինարի նպատակն է մասնակիցներին օգնել ավելի լավ պատկերացում կազմել ԱՄՆ իրավագիտության համալսարանների մասին, ինչպես նաև ծանոթանալ կրթաթոշակային հնարավորություններին, դիմելու ընթացակարգերին և ժամկետներին:

Միջոցառման օրն ու ժամը՝  ապրիլի 12, 15: 00

Միջոցառման վայրը՝ «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակում (հասցե՝ Թումանյան 41, բն․ 4)

Սեմինարը կանցկացնի ՆՍՀԿ կամավոր, Լոս Անջելեսի, Կալիֆորնիայի համալսարանի սոցիոլոգիայի բակալավրի կոչումով  շրջանավարտ, Ռեժինա Ագոպյանը, որն իր ուսումը շարունակելու է իրավաբանության ոլորտում՝ ԱՄՆ համալսարաններից մեկում:   Ռեժինան «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ կամավորն է «Դեպի Հայք» ծրագրի միջոցով:

Դասընթացին կարող եք դիմել լրացնելով ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ: