infongngo@gmail.com
+374 60 478989

Իրավաբանի թափուր հաստիքի հայտարարություն

02 April, 2018

Իրավաբանի թափուր հաստիք

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում իրավաբանի:

Պաշտոնը – իրավաբան

Աշխատանքի սկիզբ – մայիսի 1, 2018թ

Տևողությունը – պայմանագրային, փորձաշրջանով

Վայրը – Երևան, ՀՀ

Աշխատանքի նկարագրություն 

Պարտականությունները՝

–  Տրամադրել իրավաբանական անվճար խորհրդատվություն այցելուներին:

– Ըստ անհրաժեշտության կազմել դիմումներ, հայցադիմումներ և այլ փաստաթղթեր:

– Ներկայացնել այցելուների իրավունքները պետական մարմիններում և դատարաններում:

– Հանդես գալ շահերի պաշտպանությանն ուղղված գործառույթներով պետական և ոչ պետական մարմիններում:

–  Կատարել իրավական հետազոտություններ ոլորտի իրավական հարցերի շուրջ:

– Մշակել մարդու իրավունքների, խտրականության և խոշտանգումների կանխարգելման, խոսքի ազատության և ատելության խոսքի և այլ թեմաներով դասընթացների մոդուլներ:

 – Վարել մարդու իրավունքների, խտրականության և խոշտանգումների կանխարգելման, խոսքի ազատության և ատելության խոսքի և այլ թեմաներով դասընթացներ:

– Պատրաստել իրավաբանական եռամսյա, վեցամսյա և տարեկան հաշվետվություններ հայերեն և անգլերեն լեզուներով:

– Պատրաստել աշխատանքի ընդունման պայմանագրեր, աշխատանքի նկարագրություններ և աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ փաստաթղթեր:

– Պատրաստել պայմանագրեր հայերեն լեզվով (անհրաժեշտության դեպքում`անգլերեն):

Պահանջվող հմտություններ և կրթություն

– Իրավաբանի մագիստրոսի ատիճան

– Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում

– Հետազոտական աշխատանք կատարելու փորձ

– Գերազանց համակարգչային գիտելիքներ՝  MS Office, Internet Explorer and E-mail

– Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն, ռուսերենի իմացությունը ողջունելի է

– Իրավական տերմինաբանության իմացություն

-Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ

– Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունա­կություն

– Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն

Աշխատավարձը – Պայմանագրային

Դիմելու ընթացակարգը – Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար թեկնածուն կարող է իր ինքնակենսագրականը (CV) մինչև 2018 թ.-ի մայիսի 1-ը ուղարկել jobngngo@gmail.com էլ հասցեին՝ նամակի առարկա (subject) տողում նշելով «Իրավաբանի հաստիքի համար»:

Ինքնակենսագրականը անհրաժեշտ է ուղարկել pdf ֆորմատով՝ ֆայլի անվանման մեջ պարտադիր նշելով դիմողի անունը (լատինատառ կամ մեսրոպատառ):