infongngo@gmail.com
+374 60 478989

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

05 Փետրվարի, 2020

2019թ․-ի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն հրապարակել է Հայաստանի համար հարցերի ցանկը։

Կոմիտեն իր հարցերի ցանկում անդրադարձել է նաև 2019թ․-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և ԵԿՈՄ-ի կողմից ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտե ներկայացված զեկույցում բարձրաձայնված խնդիրներին, մասնավորապես․

կետ 17 Անդրադառալով կոմիտեի նախորդ դիտարկումներին (կետ 31-32), խնդրում ենք տրամադրել թարմացված տեղեկություն,

(c)   ինչ քայլեր են ձեռնարկվել բանտերի ղեկավարության հեղինակության   բարձրացման, քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի ազդեցությունը և ոչ ֆորմալ հիերախիան նվազեցնելու, հոմոսեքսուալ բանտարկյալների և սեռական բնույթի հանցագործություն գործած անձանց նկատմամբ խտրականությանը և բռնությանը վերջ դնելու ուղղությամբ։

Հարկ է նշել, որ այս խնդրի լուծմանն աջակցելու նպատակով «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն դեռևս 2018-2019 թթ.-ին իր կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում բազմիցս համագործակցության առաջարկներ է ներկայացրել ՀՀ Արդարադատության Նախարարությանը՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներկայացուցիչների համար վերապատրաստման դասընթացներ իրականացնելու նպատակով։ Դասընթացների համար ընտրված են եղել մարդու իրավունքներ, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, խարանի և խտրականության կանխարգելում, խոշտագում թեմաները, հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկներում տարբերակված և խտրական վերաբերմունքի առկայությունը։

Չնայած Կազմակերպության կողմից ցուցաբերած նախաձեռնողականությանը, ՀՀ արդարադատության նախարարությունը մինչ օրս որևէ քայլ չի ձեռնարկել համագործակցելու և Կազմակերպության կողմից անցկացվող դասընթացներին մասնակցելու ուղղությամբ։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ցուցաբերելու է շարունակական հետևողականություն և մասնակցություն Հայաստանում խոշտանգումների կանխարգելմանն ուղղված գործընթացներում։