ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում որպես փորձագետ ընդգրկվելու հնարավորություն։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է 18 տարին լրացած բոլոր շահագրգիռ անձանց մասնակցելու Կազմակերպության կողմից իրականացվող «Դատապարտյալների իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» մեկամսյա դասընթացին։
Դասընթացի ընթացքում անդրադարձ կկատարվեն հետևյալ թեմաներին․
Դասընթացի ավարտին լավագույն 3 ունկնդիրները հնարավորություն կստանան «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Հասարակական դիտորդների խմբին ներկայացնել Խմբում որպես փորձագետ ընդգրկվելու դիմում։
Խմբի գործունեության նպատակներն են՝
1) ազատազրկվածների և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկումը, քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավումը, հասարակությանը քրեակատարողական ծառայության հիմնախնդիրները ներկայացնելը,
2) քրեակատարողական ծառայությունում մարդու իրավունքների խախտումների բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված գործունեություն ծավալելը,
3) քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում իրավիճակի վերլուծությունների, եզրակացությունների և առաջարկությունների՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և հասարակությանը ներկայացնելը,
4) քրեակատարողական օրենսդրությունն ուսումնասիրելը, անհրաժեշտության դեպքում՝ դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր մշակելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
5) քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների, ինչպես նաև քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց հետ կապված այլ խնդիրների լուծմանը աջակցելը:
Հասարակական դիտորդների խմբում աշխատանքը հասարակական է և չի վարձատրվում: Դիմողը պետք է անհրաժեշտ ժամանակ տրամադրի խմբի աշխատանքներին մասնակցելու համար:
Ցանկացողները կարող են լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2018թ. հունիսի 1-ը, ժամը 18:00-ն:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 60 378989 հեռախոսահամարով և գրել ngngolegalaid@gmail.com էլ․ հասցեին։