infongngo@gmail.com
+374 60 478989

Պատմություն

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1998թ.-ին՝նպաստելու հասարակության մարդկանց իրավունքների և շահերի պաշտպանությանը, տրամադրելու նյութական և ոչնյութական աջակցություն ֆիզիկական և իրավաբանական անձանց և իրականացնելու հասարակական տարբեր արդյունավետնախաձեռնություններ, այդ թվում՝  աջակցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության գծով Հելսինկյանհամաձայնագրի 1975թ-ի եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի կողմից 1948թ-ին ընդունված Մարդու Իրավունքների ՀամընդհանուրՀռչակագրի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի,Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, տնտեսական սոցիալական ևմշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի իրականացմանը և դրանց շրջանակներում ընդունված միջազգայինհամաձայնագրերի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից այլմիջազգային իրավական ակտերով ստանձնած պարտավորությունների կատարմանը։

ՀԿ-ի առաքելությունն է խթանել իրավահավասարություն, արդարություն, բազմազանություն, արժանապատվություն և բարեկեցություն՝ մարդու իրավունքների և շահերի  պաշտպանության միջոցով:

ՀԿ-ն ունի հստակ կառուցվածք, գործողությունների շրջանակ և ռազմավարություն։

Իր գործունեության ընթացքում ՆՍՀԿ-ն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր: Այն հանրապետության ամենաակտիվ կազմակերպություններից է ոչ միայն իրականացրած տարբեր ծրագրերի, այլև իր ծրագրերում ամբողջ Հայաստանն ընդգրկելու կարողության շնորհիվ: Այն ունի բանիմաց աշխատակազմ, տեխնիկապես հագեցած է, գրասենյակը գործում է Երևան քաղաքում։