2019թ-ի սեպտեմբերի 10-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ում տեղի ունեցավ «Ինքնապաշտպանություն» թեմայով դասընթաց, որը վարեց ԼԳԲՏ ակտիվիստ, տրանսգենդեր կին Նոռա Պետրոսյանը:
Դասընթացը անցավ բուռն քննարկումներով, խաղերով, հարցերով և պատասխաններով, դասընթացի ժամանակ մասնակիցները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները, կազմակերպվեցին ուսուցողական խաղեր, որոնք ամրապնդեցին մասնակիցների գիտելիքները։ Դասընթացի ժամանակ քննարկվեց, թե ինչ է ինքնապաշտպանությունը, ինչպես ինքնապաշտպանվել, ինչպիսի պաշտպանողական միջոցներ կան, որ դեպքում է ինքնապաշտպանությունը դառնում հանցագործություն, ինչ է հոգեբանական մարտավարությունը, ինչպես զերծ մնալ հարձակումներից և վերջապես ինչպես վարվել, եթե հարձակումը խմբակային է։
Դասընթացի նպատակն էր խոցելի խբերի շրջանում իրազեկումը ինքնապաշտպանության մասին։