«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն նկարել է 3 կարճ սոցիալական հոլովակներ, որոնք վեր են հանում ԼԳԲՏ անձանց հանդեպ խտրականությունն ու անհանդուրժողականությունը, Հայաստանում տիրող մթնոլորտը նրանց հանդեպ:
Դրանց միջոցով ցանկանում ենք բարձրացնել հասարակության շրջանում ԼԳԲՏ անձանց իրավունքների հարցը:
Մինչև սոցգովազդների հրապարակումը ՆՍՀԿ-ն կազմակերպել էր հոլովակների նախադիտում, որի ձևաչափն էր ընտրվել ֆոկուս խմբային քննարկումը:
Ներկա գտնվողները առանձին-առանձին դիտեցին հոլովակները և մանրամասն ու անկեղծ կարծիքներ հայտնեցին դրանց վերաբերյալ:
Բոլոր կարծիքները, դիտողություններն ու առաջարկները կարևորելով՝ կաշխատենք սոցգովազդները հարմարացնել հասարակության պահանջներին: