«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է մրցույթ «ԶԼՄ ներկայացուցիչների հզորացում» 4-անգամյա սեմինար վարժանքին մասնակցելու համար։
Նպատակը
Զարգացնել ԶԼՄ ներկայացուցիչների կարողությունները Մարդու իրավունքների, խարանի և խտրականության կանխարգելման, խոսքի ազատություն և ատելության խոսք, սեռականության, մշտադիտարկման և հաշվետվողականության, ապահով տարածք խոցելի խմբերի համար, աշխատանք ՀԿ-ների հետ, ԼԳԲՏ անձանց առնչվող հարցերի անաչառ և ճշգրիտ լուսաբանում։
Տևողությունը
Սեմինար վարժանքը բաղկացած է չորս երկօրյա, եռօրյա/քառօրյա դասընթացներից։
Առաջին չորսօրյա դասընթացը տեղի կունենա 2018թ․-ի ապրիլի 25-28-ին: Դասընթացի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝
Մարդու իրավունքներ
Խարանի և խտրականության կանխարգելում
Խոսքի ազատություն և ատելության խոսք
Մարդու իրավունքների Եվրոպական դատարան
Մասնակցությունը բոլոր դասընթացներին պարտադիր է։
Դասընթացի բոլոր փուլերում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև գործնական հանձնարարություններ և խորհրդատվություն:
Դասընթացն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից «Կարողությունների զարգացում և հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻՔ+ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում, Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։
Ինչպես դիմել
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2018 թ.-ի ապրիլի 10-ը:
Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ: