Փորձագետների բաց մրցույթ «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն. ատելության խոսք» թեմաներով դասընթացի համար
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «ԼԳԲՏԻ անձանց իրավունքների խթանում հայաստանյան հասարակությունում» ծրագրի շրջանակներում ՔԿՀ ներկայացուցիչների շրջանում դասընթաց անցկացնելու համար հայտարարում է «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն. ատելության խոսք» թեմաներով փորձագետների բաց մրցույթ:
Տևողությունը` մայիսի 23-25, 2018թ․
Աշխատավայրը` հավելյալ նամակով կտեղեկացվի
Պաշտոնը` «Մարդու իրավունքներ» թեմայով փորձագետ
«Խտրականության արգելք» թեմայով փորձագետ
«Խոսքի ազատություն. ատելության խոսք» թեմայով փորձագետ
Հաշվետու է Ծրագրի ղեկավարին
Հայտարարության սկիզբը` 26.04.2018թ.
Դիմումների վերջնաժամկետ` 10.05.2018թ.
Փորձագետները պատասխանատու են «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն. ատելության խոսք» թեմաներով դասընթաց իրականացնելու համար:
Դասընթացի նպատակն է․
ՔԿՀ ներկայացուցիչների կարողությունների զարգացում «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն. ատելության խոսք» թեմաներով, ինչը կնպաստի հետագայում ԼԳԲՏ+ համայնքի հետ աշխատելիս գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման հետևանքով խարանի և խտրականության, ՀՀ ՔԿՀ-ներում առկա ատելության խոսքի նվազեցմանը և ավելի պրոֆեսիոնալ մոտեցմանը։
Աշխատանքի նկարագրություն.
• Համագործակցելով ծրագրի համակարգողի հետ՝ մշակել «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն. ատելության խոսք» թեմաներով դասընթացի մոդուլ, որը պետք է օգտագործվի դասընթացի ժամանակ:
• Մանրամասն ներկայացնել «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն. ատելության խոսք» թեմաներն իր բոլոր կոմպոնենտներով։
• Մոդուլը պետք է ներկայացվի PowerPoint ձևաչափով, ներառի թեմայի վերաբերյալ տեսական գիտելիքների և գործնական աշխատանքների բաժիններ:
Պահանջվող որակավորումներ.
• Աշխատանքային փորձ է «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն. ատելության խոսք» թեմաների ոլորտում
• Ծրագրի թիրախային խմբերի շրջանում մարդու իրավունքները խթանելու պատրաստակամություն
• Խոցելի խմբերի, մասնավորապես ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ խորը իմացություն,
• Քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կառույցների հետ աշխատանքային փորձ
• Գերազանց հաղորդակցական հմտություններ
Ինչպես դիմել․
«Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն. ատելության խոսք» փորձագետների թափուր պաշտոնին դիմելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը ngngocoordinator@gmail.com էլ-հասցեին` նշելով թեման/թեմաները, որոնք ցանկանում եք ներկայացնել և գրանցվել ՆՍՀԿ փորձագետների տվյալների բազայում մինչև 2018թ.-ի մայիսի 10-ը: