infongngo@gmail.com
+374 60 478989

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

06 November, 2018

Հայաստանի Հանրապետություն


Երևան                                                                                                   Նոյեմբերի 6, 2018թ


Խտրականությունը՝ տարբեր հիմքերով, միշտ էլ նկատելի է եղել Հայաստանի Հանրապետությունում, սակայն այն, ինչ կատարվեց վերջին մի քանի ամիսններին, աննախադեպ էր՝ իր լայնամասշտաբությամբ։

Խտրականության դրսևորման նշանակակետը տվյալ դեպքում անձի սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունն էին,  ինչպես նաև իրավապաշտպանությունը ժողովրդավար, սիրո  և համերաշխության երկրում՝ Հայաստանի Հանրապետությունում։

Հաշվի առնելով համացանցում անընդհատ հնչեցվող սպառնալիքները, կազմակերպված հետապնդումները և ֆորումի մասնակիցների վրա հավանական հարձակումների ռիսկերը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից պաշտպանելու լիարժեք պատրաստակամության բացակայությունը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, բանակցելով «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպչական թիմի հետ, հայտարարում է, որ որոշում է կայացվել չեղարկել 2018թ-ի նոյեմբերի 15-18-ը Հայաստանում կայանալիք հանդիպումը։

Իրավիճակի մասին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպչական թիմի հետ համատեղ կտարածի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ։


 
Հարգանքով՝
 
«Նոր Սերունդ»


Մարդասիրական ՀԿ